Կարևոր մեջբերում, որը, կարծում եմ, կհետաքրքրի նաև Բաբկեն Թունյանի հարևան Պողոսին. Նաիրա Զոհրաբյան

«Ես ուզում եմ դիմել Բաբկեն Թունյանի հարևան Պողոսին. բարև, Պողո՛ս, հույս ունեմ, որ Դուք ևս հետևում եք եթերին, որովհետև ես հիմա մի քանի հայտարարություն ունեմ անելու, Պողոս, որոնք ուղղակիորեն վերաբերում են քեզ,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը և հավելեց,- Իհարկե, ես քեզ չեմ ասի՝ «անգրագետ Պողոս», ինչպես քեզ ասում էր քո հարևան Բաբկեն Թունյանը, ուղղակի ես շատ եմ ուզում, որ իմ մի քանի հայտարարությունները լսես դու և Բաբկեն Թունյանի մնացած հարևանները»։

Բանախոսը մի քանի մեջբերումներ արեց օրերս «Եվրանյուզին» Ադրբեջանի նախագահի տված հարցազրույցից՝ հույս ունենալով, որ այդ ուղիղ մեջբերումներից հետո վերջնականապես կփակվեն 44-օրյա պատերազմը սանձազերծելու, պատերազմը մեր դուռը բերելու, 5000 և ավելի զոհերի համար մեղավորի, բանակցային պրոցեսը դադարեցնողի և Արցախի տոտալ հայաթափման ու հանձնման մեղավորի մասին հարցադրումները:

Նաիրա Զոհրաբյանի դիտարկմամբ՝ Ալիևը հարցազրույցում հայտարարել է, որ բանակցային պրոցեսին վերջակետ է դրել հենց Նիկոլ Փաշինյանը՝ 2019 թվականին Ստեփանակերտում հայտարարելով. «Արցախը Հայաստան է, ու վերջ»։

«Ալիևը հայտարարել է, որ հիմա Փաշինյանը հակառակն է ասում՝ Ղարաբաղը Ադրբեջան է, ու վերջ, սակայն հիմա դա պիտի ամրագրվի փաստաթղթով, ինչին սպասում են,- նկատեց Նաիրա Զոհրաբյանը, ապա ներկայացրեց մեկ այլ մեջբերում՝ դիտարկմամբ,- Ամենակարևոր մեջբերումը, որը, կարծում եմ, կհետաքրքրի Բաբկեն Թունյանի հարևան Պողոսին, որոնք պարբերաբար պատերազմը գցում են տարբեր գրպաններ՝ նախկին իշխանությունների, Ռուսաստանի գրպանը: Ի՞նչ է ասում Ալիևը. «իրականում ղարաբաղյան երկրորդ պատերազմի պատճառը Հայաստանի այս կառավարությունն էր»:

Կարդացեք նաև

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս