Մթերքներ, որոնք օգնում են քաղցկեղի դեմ պայքարում

Որոշ մթերքների օգտագործումը կարող է օգնել կանխել և բուժել քաղցկեղը: Այս մասին Sputnik ռադիոյին տված հարցազրույցում խոսել է կենսաբան-գենետիկ Իրինա Մալցեւան։

Որպես օրինակ՝ մասնագետը նշել է կրծքագեղձի քաղցկեղի բուժման և կանխարգելման յոթ «չեմպիոններ»։

«Տարբեր ուռուցքները տարբեր հարաբերություններ ունեն այն մթերքների հետ, որոնք երբեմն կոչվում են օնկոպրոտեկտորներ: Կրծքագեղձի քաղցկեղը, հավանաբար, լավագույնս շտկվում է սննդի օգնությամբ։ Այս հիվանդության դեմ պայքարի արդյունավետությունը բարձրանում է մինչեւ 70%-ով»,- ըստ shantnews-ի՝ ասել է Մալցեւան։

Նա նշել է կանաչ թեյը, գազարը, նեխուրը, սամիթը, սև խաղողը, նարինջը և բրոկկոլին որպես այդպիսի «չեմպիոններ», որոնք օգնում են քաղցկեղի այս տեսակի բուժմանը:

«Հատուկ ֆիտոնուտրիենտների պարունակության շնորհիվ այս մթերքները կարող են կանխել ուռուցքների առաջացումը կամ զարգացումը»,- պարզաբանել է փորձագետը։

Բացի դրանից, Մալցեւան հավելել է, որ սննդի մեջ ճարպաթթուների ճիշտ հարաբերակցությունը կարող է օգնել կանխարգելել գլիոմաբ, այսինքն՝ չարորակ ուռուցքը, որն ազդում է ուղեղի վրա։ Նա նաև նշել է սննդակարգում սնկերի օգտագործման մասին։ Դրանք օգնում են քաղցկեղի որոշ տեսակների բուժմանը։

«Մետաստազիայի փուլում գտնվող քաղցկեղի տարբեր տեսակներ կարելի է դադարեցնել սնկերի օգնությամբ։ Խոսքը դրանց բուժիչ տեսակների մասին է՝ շիտակե, մայտակե, տրամետա, կորդիցեպս։ Բետա-գլյուկանների շնորհիվ դրանք կարող են «ծակել» ուռուցքային բջիջները և ոչնչացնել ուռուցքը»,- նշել է մասնագետը։

Եզրափակելով՝ նա ընդգծել է, որ ցանկացած հիվանդությամբ, այդ թվում՝ քաղցկեղով տառապող հիվանդը պետք է բժշկի հետ քննարկի իր սննդակարգի կազմը։

Տեսանյութեր

Լրահոս