Բաժիններ՝

Հրդեհ՝ ավտոտնակում, այրվել է «Mercedes-Benz»-ը և երկու ներքնակ

Նոյեմբերի 17-ին, ժամը 09։13-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ավանեսովի փողոցի թիվ 14/1 շենքի մոտակայքում այրվում է ավտոտնակ։

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 09։38-ին, մարվել՝ 09։59-ին։ Ավտոտնակում այրվել են «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան և երկու ներքնակ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս