Բաժիններ՝

Պալիատիվ խնամքի բժիշկը պատմել է, թե ինչ է մարդը զգում կյանքի վերջին րոպեներին

Պալիատիվ խնամքի բժիշկ Քեթրին Մաննիքսը, ով 30 տարի աշխատել է հոսպիսային խնամքի ոլորտում, նկարագրել է, թե ինչ է ապրում մարդը կյանքի վերջին րոպեներին: Մասնագետի հետ հարցազրույցը, ըստ shantnews-ի՝  հեռարձակվել է BBC RADIO 4-ի եթերում:

Ըստ Մաննիքսի՝ մահացող մարդը շատ է քնում, և սա առաջին բանն է, որ տալիս է հուշում կյանքի ավարտի մասին։

«Այն, ինչ կատարվում է, կարելի է համեմատել հին բջջային հեռախոսի աշխատանքի հետ, որի մարտկոցը նույնիսկ լիցքավորիչին միանալուց հետո չի լիցքավորվում»,- ասում է բժիշկը։

Նա բացատրել է, որ քունը, ջուրն ու սնունդն այլևս չեն կարողանում փոխհատուցել ուժի պակասը, մարդն ամեն օր ավելի շատ է քնում և աստիճանաբար նրա քունը վերածվում է ուշագնացության։

Մաննիքսը նշել է, որ, ի տարբերություն ֆիլմերի, իրականում կյանքի վերջում անգիտակից վիճակները զուրկ են դրամայից։ Մարդիկ վախ կամ ափսոսանք չեն զգում։

«Նրանք պարզապես չեն գիտակցում տարբերությունը: Դա ոչ թե սարսափելի հոգեվիճակ է, այլ ոչինչ չիմանալու զգացում»,- ասում է Մաննիքսը:

Բժիշկը հավելել է, որ պալիատիվ հիվանդների հարազատներին հաճախ վախեցնում է նրանց ընդհատվող, երբեմն խռպոտ շնչառությունը։ Նրանց թվում է, թե մարդը ցավ է զգում, տհաճություն է զգում կամ շնչահեղձ է լինում։ Իրականում, ասում է Մաննիքսը, շնչառությունը կապված է ուղեղի հետ, ուստի այն կարող է դառնալ խորը և դանդաղ, կամ մակերեսային և արագ:

«Հենց վերջում սովորաբար լինում է դանդաղ շնչառության փուլ: Ինչ-որ պահի մարդը կշնչի և նորից չի շնչի։ Դա կլինի վերջ, բայց ոչ բոլորովին այն վերջը, որը ցույց է տալիս Հոլիվուդը»,- եզրափակել է Մաննիքսը։

Նա հավելել է, որ կյանքի վերջին րոպեների մասին փաստերի իմացությունը տխուր է, բայց գուցե դա կօգնի ազատվել վախերից։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930