Տնտեսական թռիչքաձև աճ չզգացինք, միայն գնաճ տեսանք. հացից բռնած, ձեթով ավարտած՝ թանկացել է. հարցում

168.am-ը շրջել է Երևանի փողոցներում և մեր հայրենակիցներից հետաքրքրվել է, թե արդյոք ՀՀ իշխանությունների հայտարարած թռիչքային տնտեսական աճը որևէ ձևով բարելավե՞լ է իրենց կենսակերպը:

Ի պատասխան մեր հարցման՝ նրանք վստահեցրին, որ ոչ միայն չեն զգացել բարելավում, այլև իրավիճակը գնալով վատացել է՝ գրանցված գնաճի պատճառով:

«Ամեն ինչն է թանկացել՝ հացից բռնած, ձեթով ու շաքարավազով ավարտած: Եթե ձեթը նախկինում ամենաթանկը 700 դրամ է եղել, հիմա 1200 է: Էդպես մի բան չէ,  շատ ապրանքներ կան: Ի՞նչ թռիչքային աճ: Ով նստում է՝ նույն բանն է ասում: Դեռ որևէ լավ բան չեմ տեսնում»,- ասաց հարցման մասնակիցներից մեկը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նազելի Ստեփանյան

Տեսանյութեր

Լրահոս