Եթե Բրյուսելում Ալիևի հետ հանդիպման ժամանակ առաջընթաց լինի, 2-3 ամսում խաղաղության պայմանագիր կստորագրվի. Փաշինյան

Եթե մենք առաջիկայում Բրյուսելում հանդիպենք և արձանագրենք այդ երեք սկզբունքները, որոնք արտահայտված են Շառլ Միշելի 2023 թվականի մայիսի 14-ի և հուլիսի 15 հայտարարություններում, դա կնշանակի, որ կողմերն անկեղծորեն խաղաղության են ուզում գնալ, և 70 տոկոս հավանականություն կա, որ 2-3 ամսում խաղաղության պայմանագիր կստորագրվի: Հակառակ դեպքում մենք այդ դեպքում մտածելու շատ բան կունենանք:

Այս մասին Հանրային հեռուստաընկերութանը տված հարցազրույցում տեղեկացրեց  Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանը նշեց, որ Բրյուսելյան հնարավոր հանդիպման մասին կողմերը, այդ թվում՝ Ադրբեջանը նախնական պատրաստակամություն են հայտնել:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031