«Թե ինչ կկատարվի արդեն ադրբեջանական բանակի, երբ Հայաստանում հայկական ազգային իշխանություն լինի, կտեսնենք ապագայում…». Էլբակյան

Քաղաքագետ Էդգար Էլբակյանը տելեգրամյան իր ալիքում գրում է. «Չլինելով իսրայելագետ՝ ընդամենը մի պարզ ճշմարտություն ասեմ։

Ինչպես իսրայելական բանակը, այնպես էլ ադրբեջանական բանակը, խիստ գերագնահատված են։ Այո՛, նրանք փորձառու եմ, մարտունակ, բայց ոչ անխոցելի ու ամենակարող։

Այո՛, Իսրայելին օգնում է ԱՄՆ, իսկ Ադրբեջանին՝ Թուրքիան։

Թե ինչ է կատարվում հիմա Իսրայելում, ձեր էկրաններին է @melkonian_sergei

Ընդամենը կազմակերպված ՀԱՄԱՍ՝ կիսապետություն, որ ունի արտաքին դաշնակիցների սատարում։

Թե ինչ կկատարվի արդեն ադրբեջանական բանակի, երբ Հայաստանում հայկական ազգային իշխանություն լինի, կտեսնենք ապագայում…

Շատ ավելի վատ վիճակ, քան հիմա Իսրայելում է»։

Տեսանյութեր

Լրահոս