#ՀԻՄԱ. ԱՊԱԳԱ ԿԱ՞… ՀԱՅԱՍՏԱՆԸ ԱՆԿԱԽ Է ԵՎ ՎԵ՞ՐՋ… ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՆ ԵՐՋԱՆԻ՞Կ Է. ՈՒՂԻՂ
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանն է:
Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.
- Ամենասարսափելին այն է, որ Հռոմի ստատուտն ընդունելու դեպքում դրա հետևանքները ոչ թե Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ն են զգալու, այլ մեր հասարակությունը, ինչպես եղավ Արցախի դեպքում:
- Ես հիմա սարսափում եմ, որ «Հայաստանը անկախ է, և վերջ»-ը ունենա նույն ավարտը, ինչ «Արցախը Հայաստան է, և վերջ»-ը:
- Եթե ՀԱՊԿ-ն անիմաստ է, ինչո՞ւ դու ՀԱՊԿ զորքերը մտցրեցիր Ղազախստան, երբ դու նախագահող էիր:
- Ես շատ եմ վախենում այն հայտարարությունից, որ Պուտինն առաջիկայում Հայաստան չի գալու: Վախենում եմ, որովհետև հնարավոր է հետո գա՝ որպես տեր, գա իր գուբերնիան:
- Մենք ոչ խելոք ենք, ոչ հիմար. մենք անտանելի ենք, որովհետև ոչ մեր սխալների վրա ենք սովորում, ոչ ուրիշների:
- «Ապագա կա, կա ապագա»-ի տակ դրված էր «Սալամ ալեյքում, ալեյքում սալամ» կոդը:
- Եթե բժիշկը ամեն օր վիրահատությունից դուրս է գալիս՝ պացիենտին սպանած, ձեզ մոտ հարց է առաջանում՝ որ սա գնա, ո՞վ է գալու, թե՞ որ սրան պետք է հանել աշխատանքից: Նույնն էլ «Բա որ Նիկոլը գնա, ով է գալու» հարցի դեպքում է:
- Մեր պրոբլեմը նաև մեր, այսպես կոչված, մտավորականությունն է: Ցավոք սրտի, մենք այդպես էլ չձևավորեցինք այդ խավը: Դա բոլոր իշխանությունների պրոբլեմն է: Չի կարելի փչացնել բոլորին:
- Եթե 70 000 արցախցի արդեն մտել է Հայաստան, ու պետությունը ոչինչ չի անում, և սովորական մարդիկ են օգնում, ինչի՞ մասին է խոսքը: Իշխանություններն անգործության են մատնված:
- Իհարկե, Ռուսաստանն ամբողջովին չի հրաժարվելու Արցախից ոչ թե մեզ, այլ իր համար:
- Հայաստանի իշխանությունները շատ լավ գիտեն՝ ոնց է լինում, որ Սամվել Բաբայանն անարգել անցնում է անցակետը, իսկ Ռուբեն Վարդանյանին բռնում են: Ռուբեն Վարդանյանին մեղադրում են ահաբեկչությունը ֆինանսավորելու մեջ, իսկ արցախյան առաջին պատերազմի գերագույն հրամանատարին չեն ճանաչում:
- Ռուբեն Վարդանյանն ադրբեջանական իշխանությունների թիրախում հայտնվեց այն պահից, երբ նա հայտարարեց, որ գնում է Արցախ՝ ապրելու:
- Այս իշխանություններին բնորոշ է նացիստական, ֆաշիստական ցինիզմը:
- Աննա Հակոբյանի ու մյուսների նպատակը հասարակությանը հունից հանելն է, որ գնան սխալ քայլերի, որ հետո դա օգտագործվի նրանց դեմ: Զայրացած հասարակությունը չի կարող ռացիոնալ լինել:
- Ընդդիմության պրոբլեմն այն է, որ ունենալով փորձառու գործիչներ, միշտ բաց է թողնում պահը: С перерывом на обед революции не бывает. Մնացած առումներով ես կլռեմ:
- Այս իրավիճակում ինձ համար ընդհանրապես կարևոր չէ՝ ով կլինի Երևանի քաղաքապետը, որովհետև իմ նպատակն այս իշխանությունների հեռանալն է ամբողջ Հայաստանում:
- Երկու տարի է՝ 2 հարց եմ տալիս ընդդիմությանը և պատասխանը չեմ ստանալու՝ որքա՞ն թիվն է իրենց ասած կրիտիկական զանգվածը, և ի՞նչ է լինելու, եթե լինի իրենց ասած կրիտիկական զանգվածը:
- Կոնրադ Ադենաուերի խոհեմությամբ, Մյասնիկյանի հայրենասիրությամբ, Ազնավուրի վստահությամբ գործիչ է պետք Հայաստանին:
Մանրամասները՝ տեսանյութում: