Ընտանեկան բժշկությունը ՀՀ առողջապահության համակարգում ներդրվել է 1997 թվականին. առաջնային բուժօգնության պոլիկլինիկայի ծառայությունը փոխարինվել է ընտանեկան բժշկության ինստիտուտով։
Սեպտեմբերի 23-ին ապագայի մասին խոսել են և՛ Հայաստանի Հանրապետությունը ներկայացնող Նիկոլ Փաշինյանը, և՛ Իլհամ Ալիևը. մեկը՝ ՄԱԿ-ի ամբիոնից, մյուսը՝ սեփական երկրի խորհրդարանի:
Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը, սակայն, համոզված է, որ այս ժամանակահատվածում ցանկացած հարթակ պետք է օգտագործվի արցախահայերի, առհասարակ հայության համար կարևորություն ունեցող բոլոր հարցերը բարձրաձայնելու համար, այդ թվում՝ գերիների, պատանդների հարցը։
Պարզվում է, սակայն, որ «մեր մասին աշխարհի պատկերացումներն էապես լավարկելու» ենթատեքստը ոչ այլ ինչ է, քան Հայաստանի վրա ծիծաղելու միջոցով աշխարհին զվարճացնելու նպատակադրում։ Մարդը, որ խոսում է մեր պատկերացումների ու քաղաքականությունների մակերեսային բնույթի մասին, հազարավոր կիլոմետրեր է կտրել-անցել, որպեսզի ՄԱԿ-ի ամբիոնից Հայաստանի անունից հանդես գա՝ որպես շարքային շոումեն-ստենդափեր։
Դուք կարծում եք՝ ՔՊ-ական մեծահարուստ պատգամավորներն օրուգիշեր ձեր խնդիրներո՞վ են ապրում կամ մտահոգվում՝ Արցախը հանձնելու, արցախցիներին անտուն դարձնելու, Բաքվի բանտերը հայ ռազմագերիներով ու Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությամբ լցնելու, Տավուշից և Հայաստանի այլ հատվածներից տարածքներ թշնամուն հանձնելու, Հայաստանի սուվերեն տարածքներում թշնամու զորքի գտնվելու, ՀՀ հպարտ քաղաքացու անվտանգության, սպասվող նոր պատերազմի մասին..
Հոկտեմբերի 30-ին ադրբեջանական լրատվամիջոցները հայտնեցին, որ Արցախի բռնազավթման ալիևյան խորհրդանիշ «Երկաթե բռունցք» հուշարձանը կտեղադրվի Ստեփանակերտում: Անգամ տեսանյութ էին հրապարակել, թե ինչպես է հուշարձանը տեղափոխվում Ստեփանակերտ:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանն է:
Փաստացի ՔՊ-ական ապագային չեն հավատում առաջին հերթին հենց իրենք՝ ՔՊ-ական իշխանություն կրողները:
Անցած կիրակի Սիսիան խոշորացված համայնքում անցկացվեցին ՏԻՄ ընտրությունները, և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանը հաջողվեց 2-րդ փորձից իր առաջադրած թեկնածուին համայնքապետ դարձնել: Նախորդ ՏԻՄ ընտրությունը Սիսիանում անցկացվել էր 6 ամիս առաջ՝ 2022 թվականի սեպտեմբերի 25-ին, սակայն որևէ ուժ չէր հաղթահարել անցողիկ շեմը, կոալիցիա ևս չէր կազմվել ուժերի միջև, ինչի հետևանքով նոր ընտրություններ էին նշանակվել: Իսկ մինչ այդ, […]
Գեղարքունիքի մարզի «Մարտունի» ԲԿ-ից 168.am-ն ահազանգ ստացավ. օրեր առաջ ծեծկռտուք է տեղի ունեցել վիրաբուժական բաժանմունքի ղեկավարի ու վիրաբույժներից մեկի միջև:
«Պարոն վարչապետ, դու սև իկրա ուտելով՝ ման ես գալիս, իսկ մեր երեխեքը վառվող անվադողերի սև ծուխն են հացի վրա ուտում»,- այսօր 168.am-ի հետ զրույցում ասաց ՊՆ նախկին շենքի բնակիչներից մեկը:
Տարեմուտին, ավանդույթի ուժով բոլորը՝ թե անհատական, թե հավաքական մակարդակում, փորձում են պլանավորել մեկնարկող տարին, ապագայի ծրագրեր, դրանց հասնելու ժամանակային քարտեզներ կազմել։ Դա ոչ միայն միանգամայն նորմալ է, այլև պարտադիր։ Ինչպես անձնական, այնպես էլ ու առավել ևս՝ հասարակության ու պետության կյանքում հնարավոր չէ հաջողության հասնել առանց պլանավորման։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանը հեռավար կապով զրուցել է Սթենֆորդի համալսարանի միջազգային հարաբերությունների դոկտոր, միջազգայնագետ Արթուր Խաչիկյանի հետ:
Արագածոտնի մարզի Արագածավան համայնքի տասնյակ բնակիչներ, որպես բողոքի նշան, պատրաստվում են սեպտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին ընդառաջ՝ Թալին խոշորացված համայնքի ղեկավարի թեկնածու Տավրոս Սափեյանի դեմ ակցիա իրականացնել։ 168.am-ին դիմած քաղաքացիներից մեկն ասաց՝ ինչ Արագածավանը որոշել են ներառել Թալին խոշորացված համայնքի կազմում, Արագածավանում իրավիճակը լարվել է, մի բան, որ երբեք չէր եղել։
«Կութում վերջին շրջանում համեմատական հանգիստ է, թշնամին հազվադեպ է կրակում՝ այն էլ օդ, բայց մեկ է՝ վախի մթնոլորտը կա»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Կութի բնակիչը։