2018թ. իշխանության է եկել մի ուժ, որի համար Արցախի հարցի լուծումը Արցախի չլինելն է. Տիգրան Աբրահամյան

Այսօր Շառլ Ազնավուրի անվան հրապարակում Ազգային ժողովի ԱԺ Մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի կողմից «Ո՛չ Արցախի զտմանը» խորագրով  նախաձեռնած ստորագրահավաքին մասնակցում էր նաև  ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:

Անդրադառնալով 168.am-ի հարցադրմանը, թե երբ հնարավոր կլինի իրագործել անցակետերի հեռացման պահանջը՝  պատգամավորը հակիրճ արձագանքեց. «Առանց այս իշխանության հեռացման որևէ խնդիր չի լուծվելու»:

Տիգրան Աբրահամյանը ցավով արձանագրեց, որ 2018 թվականին իշխանության է եկել մի ուժ, որի համար Արցախի հարցի  լուծումը պարզապես Արցախի չլինելն է:

«ՀՀ այս իշխանությունները համարում են, որ Արցախի հարցի փակմամբ, այսինքն՝ Արցախի՝ Ադրբեջանին հանձնմամբ,  պարզապես ՀՀ և՛ անվտանգային խնդիրներն են ավարտվելու, և՛ բարեկեցությանն առնչվող հարցերը, բայց  հետպատերազմյան ժամանակահատվածը ցույց է տվել, որ ադրբեջանական հավակնությունները միայն Արցախով չեն սահմանափակվում»,- հավելեց նա:

Կարդացեք նաև

Մանրամասները տեսանյութում

 

Տեսանյութեր

Լրահոս