Երևանի նախկին քաղաքապետ, դերասան Հայկ Մարությանն ու իր թիմն այսօր դարձյալ մայրաքաղաքում շարունակում էին տրանսպորտի թանկացման դեմ իրենց ստորագրահավաք-շրջայցը։ Մինչ ստորագրահավաքի մեկնարկը Հայկ Մարությանը լրագրողներին տեղեկացրեց՝ 3 օրվա ընթացքում հավաքվել է ավելի քան 6500 ստորագրություն։
«Արմեն Աշոտյանի և մյուս քաղբանտարկյալների հարցը պետք է մշտապես լինի ուշադրության կենտրոնում: Մարդիկ չպետք է կարողանան մոռանալ դրա մասին: Պետք է մտածեն ու որոշում կայացնեն, մասնակցություն ունենան, որովհետև Արմեն Աշոտյանը և մյուս քաղբանտարկյալները զրկանքներ են կրում բոլորիս համար:
«Այսօր ուզում եմ ամփոփել քաղաքական գարունը»,- այսօր «Հենարան» ակումբում տված ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) Գործադիր մարմնի (ԳՄ) անդամ, Ազգային ժողովի (ԱԺ) նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ հավելելով, որ քաղաքական գարունն ապագա պատմաբանները կանվանեն՝ որպես ձախողման, Արցախն ու ցեղասպանությունն ուրանալու գարուն:
Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը մայիսի 3-ից ստորագրահավաք է նախաձեռնել Երևանի Շառլ Ազնավուրի հրապարակում՝ Լաչինի միջանցքում Ադրբեջանի տեղադրած անցակետը հեռացնելու պահանջով։
168.am-ի հետ զրույցում շարժման մամուլի պատասխանատու Արշակ Աբրահամյանն անդրադարձավ ստորագրահավաք-շարժման արդյունքներին և ասաց, որ Վերածննդի հրապարակում տեղի ունեցած հանրահավաքն այդ շարժման կուլմինացիոն ավարտը չէր, կա գործողությունների հստակ քարտեզ, որով էլ շարժվում են։
Հարցին՝ գործող իշխանությունների օրոք Արցախի հարցում հնարավո՞ր է ակնկալել հայանպաստ հանգուցալուծում, Ավետ Բարսեղյանը պատասխանեց՝ հարցի մեջ արդեն պատասխանը կա:
Այսօր Շառլ Ազնավուրի անվան հրապարակում Ազգային ժողովի ԱԺ Մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի կողմից «Ո՛չ Արցախի զտմանը» խորագրով նախաձեռնած ստորագրահավաքին մասնակցում էր նաև ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:
Շարլ Ազնավուրի հրապարակում այսօր 16:00-ից մեկնարկել է Բերձորում Ադրբեջանի կողմից ապօրինի տեղադրված անցակետը հանելու պահանջով ստորագրահավաք:
Արդեն երկրորդ օրն է՝ Արցախի Հանրապետությունում երիտասարդների նախաձեռնությամբ մեկնարկել է «Ոչ՝ Արցախի Հանրապետության էթնիկ զտմանը» ստորագրահավաք-շարժումը, որի նպատակն է՝ վերջ դնել Ադրբեջանի կողմից իրականացվող արցախահայության էթնիկ զտմանն ու ցեղասպանական քաղաքականությանը, որին արցախահայությունը ենթարկվում է 44-օրյա պատերազմից հետո։