«Կեցցե՛ք դուք, խոնարհվում եմ ձեր առջև». Սամվել Նիկոյան
ԱԺ նախկին նախագահ Սամվել Նիկոյանին ոգևորել է արցախցիների վճռականությունը:
«Եկեք այս ամենի մեջ դրական սաղմեր տեսնենք. Արցախի ղեկավարությունը և ժողովուրդը վճռականորեն ասացին՝ հանքավայրերը մերն են, մեր հայրենիքն է, մենք ենք տերը, երկրորդ ասացին՝ մենք կգնանք՝ մեր ճանապարհները կբացենք, ռուս խաղաղապահները համոզել են, որ իրենք կանեն: Արցախը այսօր միասնական է: Չկան քաղաքական և սոցիալական տարանջատումներ, բոլորը հավասար են: Ես խոնարհվում եմ արցախցիների կամքի, իրենք հողում ապրելու և արարելու վճռականության առջև: Իրենք պետք է մի բան իմանան՝ իրենց ծննդավայրն է, բոլորիս հայրենիքն է, և այդ մի կտոր հողի վրա կանգնող հայը հզորանում է, այն էներգետիկան, որն ունի Արցախ աշխարհը, չկա ոչ մի տեղ, դուք ապրում եք հզորների և քաջերի երկրում: Մենք այստեղ գալիս ենք մաքրագործվելու, հզորանալու համար, կեցցե՛ք դուք, խոնարհվում եմ ձեր առջև»,- 168TV-ի եթերում ասաց նա:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում