Բաժիններ՝

Արմավիրի մարզում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով տուժածներից մեկի վիճակը գնահատվում է ծանր

Արմավիրի մարզում երեկ տեղի ունեցած ավտովթարի հետևանքով Արմավիրի բժշկական կենտրոնում գտնվող 5 տուժածներն ամբուլատոր բուժօգնություն ստանալուց հետո դուրս են գրվել:

Ինչպես հայտնում են Առողջապահության նախարարությունից, Երևան տեղափոխված 2 տուժածներից մեկը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, առողջական վիճակը գնահատվում է ծանր:

Մյուսը նյարդավիրաբուժական բաժանմունքում է: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատում են կայուն:

Ավելի վաղ Քննչական կոմիտեից հայտնել էին, որ նոյեմբերի 3-ին ժամը 18.50-ի սահմաններում Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղից դեպի Արմավիր քաղաք տանող ավտոճանապարհին միմյանց են բախվել 61-ամյա տղամարդու կողմից վարած երթուղային «Գազել» և 46-ամյա տղամարդու կողմից վարած «Զիլ» մակնիշի ավտոմեքենաները, որի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներով Արմավիրի բժշկական կենտրոն բուժօգնության է տեղափոխվել «Գազել» մակնիշի ավտոմեքենայի 8 ուղևոր, իսկ 4 ուղևոր մահացել է։ «Գազել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը ձերբակալվել է

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս