Հայաստանի ֆուտբոլի գավաթի խաղարկության նոր մրցաշրջանի առաջին զույգերը հայտնի են
ՀՖՖ շտաբ-բնակարանում կայացել է VBET Հայաստանի գավաթի 2022/2023 խաղարկության վիճակահանությունը: Այս մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան: Վիճակահանության արդյունքում ձևավորվել են հետևյալ զույգերը․
«Միկա»-«Գանձասար»
«Վեստ-Արմենիա»-«Ալաշկերտ»
«Սյունիք»-«Շիրակ»
«Արարատ» – «Արարատ-Արմենիա»
ԲԿՄԱ-«Նոա»
«Լեռնային Արցախ»-«Վան»
Առաջինը նշված թիմերը հանդիպումները կանցկացնեն սեփական հարկի տակ։
Հայաստանի գավաթի խաղարկությունը կմեկնարկի 2022թ․ հոկտեմբերին։