Մեղրային թխվածքաբլիթներ՝ պատրաստված դարչինով
Բաղադրիչներ
1. Ձու – 2 հատ
2. Շաքարավազ – 130 գ
3. Մեղր – 2 ճ/գ
4. Սոդա – 0.5 թ/գ
5. Դարչին – 1 ճ/գ
6. Ալյուր – 1.5 բաժակ
Պատրաստման եղանակը
1. Մեղրը տաքացնել, ավելացնել շաքարավազ, ձու, սոդա, խառնել:
2. Ավելացնել դարչին:
3. Լցնել մաղած ալյուրը:
4. Խմոր հունցել:
5. Ձևավորել գնդիկներ, շարել յուղաթղթով պատված տապակին: Թխել նախապես 180 աստիճան տաքացրած ջեռոցում 15 րոպե: Մատուցել սառը վիճակում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը