Բաժիններ՝

«Նրանք, ովքեր չափից շատ թանկ էին վարձով տվել իրենց բնակարանները, վարձակալները հանձնում են դրանք, դիմում մեզ, որ հարմար գնով այլ տուն գտնենք». գործակալ

Վարձով բնակարանների գները Երևանում շարունակում են բարձր մնալ: Մեկ սենյականոց բնակարանի գինը ծայրամասերում նվազագույնը տատանվում է 120.000-160.000 դրամի սահմաններում, երեք սենյականոցը, օրինակ, Նոր Նորքի 6-րդ զանգվածում, արժե 250.000 դրամ,Սա՝ որոշ չափով կահավորված, վերանորոգվածբնակարանների դեպքում, իսկ առանց կահույքի բնակարանների գները սկսվում են 100.000 դրամից:

Անշարժ գույքի գործակալները կարծում են, որ բնակարանների վարձակալության գների նվազում հնարավոր է, սակայն նախկին գները չեն լինի:

«Երեք ամիս առաջ, երբ Հայաստան ժամանեցին մեծ թվով ռուսներ, վարձով տների գները կրկնակի, եռակի բարձրացան, իսկ հիմա, եթե համեմատենք անցած տարվա նույն ժամանակահատվածի գների հետ, ապա տարբերությունը 30-50 տոկոս է: Չէր կարող այդպես չլինել, որովհետև շուկայում պահանջարկը մեծացավ: Հիմա, նրանք, ովքեր չափից շատ թանկ էին վարձով տվել իրենց բնակարանները, վարձակալները հանձնում են դրանք, դիմում մեզ, որ հարմար գնով այլ տունգտնենք: Շատ ռուս հաճախորդներ ունեմ, ովքեր եղել են նաև Վրաստանում, ու այնտեղ ևս շատ բարձր գներ են եղել»,- մեզ հետ զրույցում ասաց անշարժ գույքի գործակալ ԱրմենՆերսիսյանը:

Անշարժ գույքի գործակալներից Սևակ Գրիգորյանն էլ կարծում է, որ իրավիճակի մեղմացում կարող է լինել պետական ծրագրերի դեպքում:

«Շատերը նախընտրում են հիփոթեքով բնակարան գնել, որովհետև, եթե վարձով ես մնում ու ամեն ամիս վարձ ես տալիս, հաշվի՝ դա տոկոս ես տալիս: Ավելի լավ է, գնաս հիփոթեքով բնակարան վերցնես՝ մի քիչ շատ վճարես, բայց քոնը լինի: 3 տարի առաջվա բնակարանը այսօր 50.000 դոլարի փոխարեն՝ 80.000 դոլար է դարձել: Նա, ով 50.000 դոլարով հիփոթեք է վերցել՝և՛ վարձ չի տվել, և՛ իր առած գույքի արժեքը բարձրացել է: Այո, շատերը կանխավճարի պատճառով չեն կարողանում բնակարան գնել, այս դեպքումպետությունը Հայաստանի ցանկացած քաղաքացու պետք է շանս տա, որպեսզի այստեղ անշարժ գույք ունենա: Անկախ նրանից՝ գները բարձրացել են, թե ոչ, պետք է սոցիալական ծրագիր լինի: Կարող է կանխավճարը պետությունը վճարել, տոկոսներն էլ ցածր լինեն, որովհետև չես կարող և՛ վարձով բնակվել, և՛ կանխավճարի գումարը հավաքել: Կարող ես ապրել, մուծումները կատարել, բայց պետությունը պայման դնի, որ առաջիկա 15 տարվա ընթացքում ամենաշատը մեկ ամիս կարող ես բացակայել երկրից: Մարդիկ ամուսնանում են, վարձով են ապրում, սոցիալական խնդիրների պատճառով կամ բաժանվում, կամ էլ գնում են Ռուսաստան՝ աշխատելու»,- նշեց մեր զրուցակիցը:

Ինչ վերաբերում է հարցին, թե հիմնականում ովքե՞ր են բնակարաններ գնում, մեր զրուցակիցները պատասխանեցին, որ առաջնային շուկայում 99 տոկոսը Հայաստանում բնակվող քաղաքացիներն են գնում,իսկ երկրորդային շուկայից կրկին մեր հայրենակիցներն են գնում, բայց, ասենք, կարող են լինել դրսում ապրող, երկքաղաքացի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս