Վթար է տեղի ունեցել Իրանի պաշտպանության նախարարության հետազոտական կենտրոններից մեկում
Առնվազն մեկ մարդ զոհվել, եւս մեկը տուժել է Իրանի պաշտպանության նախարարության հետազոտական կենտրոնում տեղի ունեցած վթաի հետեւանքով: Մայիսի 26-ին այդ մասին հայտնել է ISNA գործակալությունը:
Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել Թեհրանից դեպի արեւելք Փարչինի շրջանում: Զոհվածն օբյեկտում աշխատող ինժեներ էր: Պատահարի պատճառն ու մանրամասները չեն հայտնում:
Փարչինի շրջանում է գտնվում Իրանի զինված ուժերի ռազմակայաններից մեկը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: