Բաքուն պատրաստ է խաղաղության համաձայնագիր ստորագրել Երևանի հետ. Ադրբեջանի ԱԳՆ

Բաքուն պատրաստ է խաղաղության պայմանագիր կնքել Երևանի հետ, լրագրողներին ասել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Խալաֆ Խալաֆովը։

«Եթե Հայաստանը քաղաքական կամք դրսևորի, մենք պատրաստ ենք փակել հակամարտության պատմության էջը, ինչպես նաև խաղաղ համաձայնագիր կնքել Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու համար», – նշել է նա։

Խալաֆովի խոսքով, հիմնական առաջնահերթությունը կոմունիկացիաների վերականգնումն է, այդ թվում՝ դեպի Նախիջևան երկաթուղու և ավտոմայրուղու բացումը։

«Մենք պատրաստ ենք առանց նախապայմանների սկսել Հայաստանի հետ սահմանի սահմանազատման գործընթացը։ Միևնույն ժամանակ կարող է տեղի ունենալ երկու երկրների հարաբերությունների կարգավորման և այլ կապերի վերականգնման գործընթաց», – ընդգծել է Խալաֆովը։

Տեսանյութեր

Լրահոս