«Մելիքսեթ Պողոսյանը լավ մարզպետ էր, շատ խնդիրներ կար, որ կարճ ժամանակահատվածում լուծել է». Արմեն Խաչատրյան

Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից, նրա փոխարեն նշանակվել է Փաշինյանի օգնականը՝ կալավանցի Ռոբերտ Ղուկասյանը:

168.amն այսօր խորհրդարանում ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանից հետաքրքրվեց, թե ինչպե՞ս է վերաբերվում այս նշանակմանը, ինչպե՞ս է գնահատում Մելիքսեթ Պողոսյանի աշխատանքը, և արդյո՞ք նա որևէ հարցում իր աշխատանքում թերացել է:

Արմեն Խաչատրյանը նախ պատասխանեց, որ տեղեկություններ չունի նոր նշանակման մասին՝ կքննարկեն, կհասկանան, ապա հավելեց․

«Ես հիմա մեկնաբանություն չեմ տա, մինչև չծանոթանամ կառավարության նիստի օրակարգին: Հիմա դուք ինձանից մի բան եք հարցնում, որից տեղյակ չեմ, ՀՀ վարչապետն է որոշում՝ ում նշանակի մարզպետ:

Մելիքսեթ Պողոսյանը շատ լավ մարզպետ էր, և շատ ու շատ խնդիրներ կար, որ այս կարճ ժամանակահատվածում նա լուծել է»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս