ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկում է վարկավորման նոր ծրագիր փոքր բիզնեսի համար

Անհատ ձեռնարկատերերն ու իրավաբանական անձինք այսուհետ կարող են ՎՏԲ-Հայաստան Բանկից ստանալ բիզնեսի զարգացման համար վարկ: Ֆինանսավորումը նախատեսված է մինչև 200 մլն ՀՀ դրամի չափով: Տոկոսադրույքը կկազմի տարեկան 14%`ՀՀ դրամով վարկի դեպքում կամ 11.5%` ՌԴ ռուբլով վարկերի համար (փաստացի տոկոսադրույք՝ 15.4% և 12.6%  համապատասխանաբար):

Նոր ծրագիրը հասանելի է առևտրի, ծառայությունների, արտադրության, շինարարության և այլ ոլորտներում գործող փոքր ձեռնարկությունների համար: Վարկը կարելի է օգտագործել ինչպես ներդրումային նպատակներով, այնպես էլ՝ ապրանքների և հումքի ձեռք բերման, շրջանառության համալրման կամ միաժամանակ մի քանի նպատակներով: Վարկի օգնությամբ կարելի է վերաֆինանսավորել այլ բանկում գործող վարկը:

Ձեռնարկատերերը կարող են ստանալ 10-ից մինչև 200 մլն ՀՀ դրամի չափով վարկ (կամ դրան համարժեք ՌԴ ռուբլով, բայց ոչ ավելի, քան 30 մլն ՌԴ ռուբլի) 60 ամիս  ֆիքսված մարման ժամկետով: Վարկի վաղաժամկետ մարման համար տուգանք սահմանված չէ:  Դիմումի հիման վրա հաճախորդին կարող է տրամադրվել մինչև 6 ամիս մայր գումարի մարման արտոնյալ ժամանակահատված: Դա վարկի հիմնական գումարի մարման ժամանակահատվածն է, այդ պատճառով նշված ժամանակահատվածում անհրաժեշտ է կատարել վճարումներ միայն տոկոսների մասով: Արտոնյալ ժամանակահատվածը սահմանվում է՝ ելնելով բիզնեսի առանձնահատկություններից՝ համաձայն դիֆերենցված  վճարումների ժամանակացույցի կամ համաձայն գրաֆիկի սեզոնայնության: Սա հնարավորություն է տալիս նվազեցնել վարկառուի ամսական վարկային բեռը, ինչն առավել կարևոր է նոր նախագծերի և բիզնես ուղղությունների զարգացման համար:

«Մեզ համար ռազմավարական նշանակություն ունի ձեռնարկատերերի համար ծառայությունների զարգացումը և երկրում բարենպաստ պայմանների ստեղծումը փոքր բիզնեսի համար: ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է վարկային պրոդուկտների շարք` հաշվի առնելով շուկայի միտումները և հաճախորդների կարիքները, մասնակցում է ՀՀ կառավարության` փոքր և միջին ձեռնարկություններին աջակցելու ծրագրերին: Մասնավորապես, մենք մեկնարկեցինք արտոնյալ վարկեր ՀՀ Էկոնոմիկայի նախարարության և «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի հետ համատեղ: Այս ծառայությունները մեծ պահանջարկ ունեն, և ներկայումս ՎՏԲ–Հայաստան Բանկի փոքր բիզնեսի վարկային պորտֆելը կազմում է 7,9 մլրդ ՀՀ դրամ, իսկ այս սեգմենտի գործող հաճախորդների թիվը տարեսկզբից աճել է 9%-ով, այժմ՝ 2,3 հազար ձեռնարկություն: Վստահ ենք, որ նոր վարկատեսակը՝ առանց վաղաժամկետ մարման համար տույժերի կիրառման, մեկ կամ մի քանի բիզնես նպատակներով դրամական միջոցներ ստանալու հնարավորություններով, 5 տարի ֆիքսված մարման ժամկետով, նույնպես պահանջարկ կունենա և կօգնի ընկերություններին հաջողությամբ զարգացնել իրենց բիզնեսը», – նշում է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի Կորպորատիվ բիզնեսի զարգացման դեպարտամենտի տնօրեն Արա Ավագյանը:

Վարկի վերաբերյալ մանրամասն տեղեկատվությունը հասանելի է ՎՏԲ-Հայաստան Բանկի պաշտոնական կայքում, Բանկի մասնաճյուղերում կամ զանգահարելով Կոնտակտային կենտրոն՝ 87-87 հեռախոսահամարով:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

 

Տեսանյութեր

Լրահոս