Բաժիններ՝

Տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակումը բխում է Հարավային Կովկասի բոլոր պետությունների շահերից. Միշուստին

Վրաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը կարծում է, որ Լեռնային Ղարաբաղի հարցով եռակողմ պայմանավորվածությունները նոր հնարավորություններ են բացել տարածաշրջանի զարգացման համար, ինչը բխում է Հարավային Կովկասի բոլոր պետությունների շահերից:

Ինչպես հայտնում է ռուսական ՏԱՍՍ գործակալությունը, Միշուստինն այս մասին ասել է Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովի հետ հանդիպմանը.

Ռուսաստանի կառավարության ղեկավարն ընդգծել է, որ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների համատեղ հայտարարությունը ավելի համալիր զարգացման հնարավորություններ են հաց ել տարածաշրջանի զարգացման համար:

«Ես համոզված եմ, որ տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակումը, նոր ենթակառուցվածքային երթուղիների ստեղծումը բխում է Հարավային Կովկասի բոլոր պետությունների շահերից»,- ասել է Միխայիլ Միշուստինը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս