Համեղագույն սոուս՝ թթվասերով և մանանեխով
                                    Բաղադրիչներ
1. Թթվասեր – 60 գ
2. Սխտոր – 4 պճեղ
3. Կեֆիր – 60 մլ
4. Ռեհան – 2 ճյուղ
5. Սամիթ – 1 փունջ
6. Մաղադանոս
7. Մանանեխ – 10 գ
8. Սև պղպեղ – 1 պտղունց
Պատրաստման եղանակը
1. Կանաչիները և սխտորը խյուսի վերածել բլենդերով: Համեմել աղով և պղպեղով:
2. Մանանեխը, կեֆիրը և թթվասերը խառնել, ավելացնել կանաչիների խյուսին: Մինչև մատուցելը սոուսը սառեցնել:
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    