Աշխարհի սակարաններում բաժնետոմսերի գինը հասել է ռեկորդային 106 տրիլիոն դոլարի. Nikkei

Մոլորակի ֆոնդային սակարաններում բաժնետոմսերի ընդանուր գինը մարտի վերջին հասել է ռեկորդային գումարի համաշխարհային ֆինանսների ամբողջ պատմության ընթացքում՝ մոտավորապես 106 տրիլիոն դոլարի: Այն վերջին տարա ընթացքում ավելացել է մոտավորապես 60 տոկոսային կետով, ապրիլի 2-ին հաղորդել է ճապոնական Nikkei գործարար թերթն իր փորձագետների հաշվարկների հիման վրա:

Թերթի կարծիքով՝ բաժնետոմսերի գների գլոբալ աճը կապված է դեպի ֆոնդային շուկաներ ներդրողների միջոցների վերահոսքի հետ, որոնք շահույթների ավելացում են ակնկալում համավարակի հաղթահարման եւ համաշխարհային տնտեսության վերականգնման ֆոնին: Բաժնետոմսերի միագումար գինը, նշում է թերթը, արդեն գերազանցում է մոլորակի համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) ծավալը: Nikkei-ի կարծիքով՝ դա շուկայի վտանգավոր գերտաքացման զգացում է ստեղծում:

Բաժնետոմսերի 106 տրիլիոն դոլար միագումար գնից 45 տրիլին դոլարը, փորձագետների տվյալներով, բաժին է ընկնում ԱՄՆ-ի սակարաններին: Այնտեղ բաժնետոմերը մեկ տարում մինչեւ մարտի վերջը մոտավորապես 70 տոկոսային կետով թանկացել են շատ բանով Միացյալ Նահանգներում ֆինանսական քաղաքականության մեղմացման եւ մեծ բյուջետային ներարկումների ազդեցության ներքո, որոնք կոչված են աշխուժացնելու տնտեսությունը համավարակի պայմաններում, նշում է թերթը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Տեսանյութեր

Լրահոս