«Առաքելություն» կուսակցության հայտարարությունը

Յուրաքանչյուր պետության կենսամակարդակի կարևորագույն ցուցանիշ է համարվում երկրում աղքատության մակարդակը: Աղքատությունը Հայաստանում համարվում է պետության աջև ծառացած կարևորագույն հիմնախնդիրներից մեկը, որի հաղթահարման ուղղությամբ իշխանության կատարած քայլերը, մեղմ ասած, հեռու են բավարար լինելուց:

Այդ է փաստում նաև ԱՎԾ կողմից հրապարակված «Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը.2012» զեկույցը, որում մասնավորապես նշված է`

• 2011թ. աղքատ է համարվում բնակչության 35 %-ը` 2008թ. 27,6 %-ի համեմատ,
• 2011թ. ծայրահեղ աղքատ է համարվում բնակչության 3,7 %-ը` 2008թ. 1,6 %-ի համեմատ,
• Աղքատության մակարդակի մեկ շնչի հաշվով օրական սպառողական ծախսերի նվազագույն 5 դոլար արժեքի նորմայի հաշվարկով 2011թ. աղքատ է համարվում բնակչության 73 %-ը
• Մինչև 18 տարեկան երեխաների 4,7%-ն ապրում է ծայրահեղ աղքատության, իսկ 41.9%-ն` աղքատության մեջ
• Հայաստանում մինչեւ 6 տարեկան 3 և ավելի երեխա ունեցող ընտանիքների 78%-ն ապրում է աղքատության մեջ:

Միևնույն ժամանակ, նույն պաշտոնական վիճակագրությունը «խոստովանում է», որ աղքատության դեմ պայքարի առաջնային միջոցն արտերկրում ապրող մեր հայրենակիցներից ստացվող տրասֆերտներն են, մասնավորապես, տրանսֆերտների բացակայության դեպքում աղքատության մակարդակը կհասնի 53%-ի:
Աղքատության հաղթահարման համար անհրաժեշտ է շուրջ 300 մլն դոլար, որը, մեր գնահատականներով, չի գերազանցում տնտեսության ստվերային հատվածի 10 %-ը:
Առաքելություն կուսակցության նախաձեռնող խումբը փաստում է, որ նման սոցիալական իրավիճակը լուրջ մարտահրավեր է պետությանը, և խնդրի ամենաթողության շարունուկումը ավելի կահագնացի արտագաղթը:
Առաքելություն կուսակցության նախաձեռնող խումբը հայտարարում է

Հայաստանի տնտեսության ներուժը թույլ է տալիս կարճ ժամանակահատվածում կտրուկ նվազեցնել աղքատության նման մակարդակը, որն էլ կմեղմի արտագաղթի տեմպերը, ինչի համար անհրաժեշտ է քաղաքացուն ուղղված պետական և տնտեսական նպատակային քաղաքականության իրականացում:

Առաքելություն կուսակցության նախաձեռնող խումբ

Տեսանյութեր

Լրահոս