Աբրահամի համաձայնագրերը կընդլայնվեն. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ շուտով ակնկալում է, որ կընդլայնվի Աբրահամի համաձայնագրերը և հույս ունի, որ Սաուդյան Արաբիան կմիանա այն համաձայնագրին, որը կարգավորել է Իսրայելի և որոշ արաբական պետությունների միջև դիվանագիտական ​​հարաբերությունները։

«Ես հույս ունեմ տեսնել Սաուդյան Արաբիայի անդամակցությունը, և ես հույս ունեմ տեսնելու ուրիշների անդամակցությունը։ Կարծում եմ, որ երբ Սաուդյան Արաբիան անդամակցում է, բոլորը միանում են»,-Fox Business Network-ով հեռարձակված հարցազրույցում ասել է Թրամփը՝ նշելով, որ հոկտեմբերի 15-ին «շատ լավ զրույցներ» է ունեցել այն պետությունների հետ, որոնք հայտնել են համաձայնագրերին միանալու իրենց պատրաստակամության մասին։

2025թ. մայիսին ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը Breitbart News-ի հետ զրույցում հայտարարել էր, որ Հայաստանը և Ադրբեջանը ևս կարող են միանալ Աբրահամի խաղաղության համաձայնագրերին։

«Ես կանխատեսում եմ, որ շուտով կտեսնենք Լիբանանում և, նույնիսկ, Սիրիայում իրավիճակի կարգավորում։ Նրանց կողմից դրական արձագանք է եղել։ Դա կարող է տեղի ունենալ նաև Լիբիայի հետ։ Խոսքը Աբրահամի խաղաղության համաձայնագրերին երկրների միանալու մասին է։ Դա կարող է տեղի ունենալ Ադրբեջանի և Հայաստանի հետ, որտեղ, կարծում ենք, շատ մոտ ենք այդ երկրներում հակամարտությունների վերջնական կարգավորմանը»,- մասնավորապես, ասել է նա և հավելել, որ «սա հսկայական նախաձեռնություն է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թարմփի կողմից։

Տեսանյութեր

Լրահոս