Լուկաշենկոն ստանձնեց Բելառուսի նախագահի պաշտոնը

Ալեքսանդր Լուկաշենկոն ստանձնեց Բելառուսի նախագահի պաշտոնը: Պաշտոնակալության արարողությունը տեղի է ունեցել Անկախության պալատում։ Պաշտոնակալության արարողությանը հրավիրվել էր մի քանի հարյուր մարդ:

Նրանց թվում էին բարձրագույն պաշտոնատար անձինք, Ներկայացուցիչների պալատի պատգամավորներ եւ Հանրապետության խորհրդի անդամներ, պետական մարմինների եւ կազմակերպությունների, տեղական գործադիր եւ կարգադրիչ մարմինների, հանրապետական զանգվածային լրատվամիջոցների ղեկավարներ, գիտության, մշակույթի եւ սպորտի գործիչներ:

Բելառուսի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխան նախագահը պաշտոնն ստանձնում է երդում տալուց հետո: Աջ ձեռքը դնելով Սահմանադրության վրա՝ Ալեքսանդր Լուկաշենկոն երդում է տվել բելառուսերեն: Այնուհետեւ նա ստորագրել է երդում տալու ակտը, ինչից հետո Բելառուսի Ընտրությունների եւ հանրապետական հանրաքվների անցկացման կենտրոնական հանձնաժողովի նախագահ Լիդիա Երմոշինան Ալեքսանդր Լուկաշենկոյին է հանձնել Բելառուսի Հանրապետության նախագահի հավաստագիրը: Ինչպես հաղորդվել է, պետության ղեկավարի ընտրությունները կայացել են օգոստոսի 9-ին: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ Ալեքսանդր Լուկաշենկոյի օգտին քվեարկել է ընտրողների 80,1 տոկոսը: Ամբողջությամբ վերցված երկրում ընտրություններին մասնակցությունը կազմել է 84,28 տոկոս, հաղորդել է ԲԵԼՏԱ-ն:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930