«Նախարարը կանչեց, ասեց՝ արի էլ չշարունակենք աշխատել». Ո՞րն է եղել ԱԻՆ մամուլի խոսնակի աշխատանքից ազատման պատճառը. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԻՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ, նախարարի մամուլի քարտուղար Էդմոն Զարգարյանն ազատվել է պաշտոնից։ Նա նախարարության ամենահին աշխատողներից է՝ 92 թվականից համակարգում է։ «Ինչո՞ւ եք ազատվել» հարցին` նա պատասխանեց․ «Չգիտեմ։ Նախարարը կանչեց, ասեց՝ արի էլ չշարունակենք աշխատել»։
Պատճառը չնշվե՞ց։ «Համենայնդեպս, ինձ չի ասվել։ Ասվել է՝ շատ շնորհակալ եմ քո աշխատանքից, բայց եկեք էլ չաշխատենք։ Որեւէ ինցիդենտ չի եղել»։
Կարո՞ղ է տարիքն է պատճառը, եւ Ցոլակյանը երիտասարդ քարտուղար է ուզում։ «Ինչու 50 տարեկանը մե՞ծ է։ Նոր է մեր աշխատելու ժամանակը, տղամարդուն պետք է 40-ից հետո լուրջ աշխատանքի նշանակել, որ ջահել-ջուհուլական հովերն անցնեն, լուրջ գործ անի»,- նեղացած ասաց Զարգարյանը։ Հիշեցնենք, որ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը նույնպես երիտասարդ չէ՝ հունվարին 69 տարեկան կլինի»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: