Փոխոստիկանապետ Հայկ Մհրյանը նոր պաշտոն կստանա Երևանի քաղաքապետարանում․ tert.am

Փոխոստիկանապետ Հայկ Մհրյանն, ում պաշտոնից ազատելու համար առաջարկը վարչապետն արդեն ներկայացրել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին, նոր պաշտոն կստանա, սակայն ոչ իրավապահ համակարգում:

Tert.am-ի տեղեկություններով՝ Հայկ Մհրյանին աշխատանքից ազատելու առաջարկն արել է ոստիկանապետ Վահե Ղազարյանը՝ դեռ երկու ամիս առաջ: Պատճառն այն է, որ ըստ ոստիկանապետի՝ Հայկ Մհրյանը համակարգին չի տիրապետում:

Tert.am-ի տեղեկություններով՝ Հայկ Մհրյանն աշխատանքի կանցնի Երևանի քաղաքապետարանի աշխատակազմում, սակայն քանի որ այն աշխատանքը, որը զբաղեցնելու է Հայկ Մհրյանը, այդ պահին թափուր հաստիք չէ, այդ մասին չենք հրապարակի:

Սակայն Հայկ Մհրյանը նախընտրում է դառնալ Կոտայքի փոխմարզպետ և շարունակել աշխատել նախկին ոստիկանապետ Արման Սարգսյանի հետ, ով հավանաբար վաղը կնշանակվի այդ պաշտոնին:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս