Բաժիններ՝

Կորոնավիրուսով 1 անձի բուժման համար պետությունը կտա մինչև 650 հազար դրամ. Yerevan․Today

Մեկ ամիս շարունակ բուռն քննարկումներից հետո կառավարությունը վերջապես հստակեցրել է կորոնավիրուսով բուժվող մեկ անձի բուժսապարկման պետպատվերի չափը:

Սա նշանակում է, որ պետության հաշվին բուժվող հիվանդությունների ցանկում այլևս առանձնացված է նաև կովիդ բուժման պետպատվերի կոդը, այսինքն՝ կովիդով մեկ հիվանդի համար պետության հաշվին իրացվող ծառայությունների միջինացված սակագին գոյություն չուներ, և սա աբսուրդային է: Չէ՞ որ պետպատվերով սահամանվող կոդով հստակ երևում է ծախսի հասցեականությունն ու նպատակայնությունը ու վերահսկելի է դառնում բյուջեից հանվող փողի շրջանառությունը: Մինչ այս, ընդգծենք, 4 ամիս շարունակ գնահատված չէր կովիդով բուժսապարակման ծառայությունների ծավալը և հետևապես հստակ չէր մեկ անձի սպասարկման պետպատվերի ծախսը:

Սակայն ուշագրավ է այս անփութության ֆոնին Կառավարության հակասական վարքագիծը. Ընդունում է, որ ծնկի է եկել կորոնավիրուսի դեմ ու շահագրգիռ չի եղել բյուջեից իջեցվող գումարների վերահսկելիության համար:

Վարչապետ Փաշինյանը մի ձեռքով կորոնավիրուսի կանխարգելման միջոցառումների համար ծախսեր է դուրս գրում բյուջեի հաշվին, մյուս կողմից ձեռքը պարզած հանգանակություններ է հավաքում՝ իբր կորոնավիրուսից կյանքեր փրկելու համար:

Այսպիսով՝ բուժվողների համար պետպատվերով իջեցվող բյուջետային հատկացումները այսուհետ սահմանվում են 6 տարբեր կատեգորիներով՝ ըստ այդմ, որքան բարդացած է վարակակրի վիճակը և սրված են ուղեկցվող հիվանդությունները, հետևաբար այդքան մեծանում է բուժսպասրակման ծավալն ու գումարի չափը:

Առողջապահության նախարարությունից Yerevan․Today-ին տրամադրած սակագնային հաստատված ցանկը ցույց է տալիս, որ կորոնավիրուսի բուժման նպատակով պետության ծասերի մինիմումը 120 հազար դրամն է, իսկ բարդացած վիճակում հիվանդների բուժսպասարկումն ապահովելու համար առավելագույնը պետությունն իր վրա կվերցնի 650 հազար դրամի չափով:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր՝ կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս