ԱԺ ԲՀԿ խմբակցությունն աշխատանքային քննարկում կանցկացնի
Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը հուլիսի 25-ին նախատեսել է աշխատանքային քննարկում։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը։
«Քննարկվելու են ընդհանուր օրակարգային հարցեր»,- ասաց Տոնոյանը։