Ուկրաինայում շտապօգնության մեքենայի վթարի հետևանքով տուժել է 9 մարդ

Ուկրաինայում շտապօգնության մեքենան վթարի է ենթարկվել: Ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով տուժել է 9 մարդ:

Ինչպես հաղորդում է «Ռիա Նովոստի»-ն, այս մասին հաղորդում է Ուկրաինայի ազգային ոստիկանությունը, որի տվյալներով՝ պատահարը տեղի է ունեցել հուլիսի 24-ի երեկոյան Կամենեց Պոդոլսկում:

«Honda Accord մակնիշի ավտոմեքենան բախվել է շտապօգնության մեքենային: Ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով տուժել է 9 մարդ. Honda Accord-ի վարորդն ու մեքենայի երեք ուղևոր, ինչպես նաև շտապ օգնության մեքենայի վարորդը, 63-ամյա բժիշկը, 33-ամյա բուժքույրը, հիվանդը և 46-ամյա մի կին, որն ուղեկցել է հիվանդին»,-ասվում է հաղորդագրությունում:

Ըստ նախնական տվյալների՝ Honda-ի 30-ամյա վարորդը երթևեկության ժամանակ չի զիջել շտապօգնության մեքենային և բախվել է դրան: Շտապօգնության մեքենան երթևեկել է գլխավոր ճանապարհով: Ձայնային և լուսային ազդանշանները միացրած են եղել: Դեպքի վերաբերյալ ոստիկանությունը քրեական գործ է հարուցել:

Տեսանյութեր

Լրահոս