«Փյունիկ»-ը տնային խաղերը կանցկացնի Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում
«Փյունիկը» Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 2020/21 մրցաշրջանի տնային խաղերը կանցկացնի Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
Ակումբը նոր մրցաշրջանի համար նախատեսել է մի շարք նորարարություններ, կապված խաղային օրվա հետ: Նոր մրցաշրջանից կգործարկվի աբոնեմենտային և տոմսային նոր ծրագիր, խաղերից առաջ մարզադաշտի տարածքում կկազմակերպվեն ֆան-զոներ, կտեղադրվեն fan-shop-ի տաղավարներ:
Մարզադաշտի տարածքում կբացվեն արագ սննդի կետեր: