Բաժիններ՝

Անդրեյ Բերեզովչուկը համալրեց «Ալաշկերտի» մարզչական շտաբը

«Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի մարզչական շտաբը համալրել է ուկրաինացի մասնագետ Անդրեյ Բերեզովչուկը: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Ֆուտբոլիստի կարիերայի ընթացքում ուկրաինացի մարզիչը հանդես է եկել «Նիկոլաև», «Մետալիստ», «Խարկով», «Մետալուրգ» (Դոնեցկ) ակումբներում, ներկայացրել է Ուկրաինայի պատանեկան և երիտասարդական հավաքականները:

«Մետալիստի» կազմում 2011/2012 մրցաշրջանում Բերեզովչուկը հասել է մինչև ՈՒԵՖԱ-ի Գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչ, խաղացել է Չեմպիոնների լիգայում: 39-ամյա մասնագետը հանդիսանում է Ուկրաինայի առաջնության արծաթե և հնգակի բրոնզե մեդալակիր:

2015-ին ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց առաջ Բերեզովչուկը խաղացող-մարզիչի կարգավիճակ է ունեցել հարազատ «Մետալիստում», այնուհետև ստացել է ՈՒԵՖԱ մարզչական PRO կարգի արտոնագիր, իսկ վերջերս ընգրկված էր «Լվովում» Եղիշե Մելիքյանի մարզչական շտաբում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս