Կայացել է Դուբայ-Երևան հատուկ չվերթը
«Արմենիա» ավիաընկերությունը հուլիսի 19-ին իրականացրել է Դուբայ-Երևան հատուկ չվերթ։
Այս մասին տեղեկացնում են Արաբական Միացյալ Էմիրություններում ՀՀ դեսպանությունից։
Դեսպանության աջակցությամբ «Արմենիա» ավիաընկերության իրականացրած Դուբայ-Երևան հատուկ չվերթով Հայաստան է ժամանել շուրջ 70 Հայաստանի և Վրաստանի քաղաքացի։