Բաժիններ՝

Աֆղանստանում առնվազն 13 ուժային է զոհվել թալիբների գրոհների հետևանքով

Աֆղանստանի Կունդուզի հյուսիսային նահանգում առնվազն 13 ուժային է զոհվել, 10-ը՝ տուժել «Թալիբան» արմատական շարժման զինյալների հարձակումների հետեւանքով: Այդ մասին հաղորդել է TOLO News հեռուստաալիքը:

Ինչպես նշում է հեռուստաալիքը, թալիբները լույս հուլիսի 20-ի գիշերը հարձակվել են հսկիչ-անցակետի վրա, եւս մեկ գրոհ է տեղի ունեցել խճուղու վրա: Թալիբները նույնպես կորուստներ են կրել, սակայն տուժածների ու զոհվածների ստույգ թիվը չի նշվում:

Աֆղանստանում դիմակայություն է կառավարական ուժերի եւ «Թալիբան» արմատական շարժման զինյալների միջեւ, որն ավելի վաղ զգալի տարածքներ էր զավթել երկրի գյուղական շրջաններում եւ հարձակում ծավալել խոշոր քաղաքների վրա: Նաեւ երկրի տարածքում ուժեղացել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ազդեցությունը:

Աֆղանստանի պաշտպանության եւ անվտանգության ազգային ուժերն ամբողջ երկրում համատեղ գործողություններ են անցկացնում ահաբեկչության դեմ պայքարի ուղղությամբ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031