Բաժիններ՝

Թոմ Հենքսը նկարագրել է կորոնավիրուսի ախտանիշները

Դերասան Թոմ Հենքսը հարցազրույցներից մեկում խոսել է կորոնավիրուսային վարակի ախտանիշների մասին` աելով, որ ինքն ու կինը՝ Ռիտա Ուիլսոնը, հիվանդացել էին Ավստրալիայում: Ռիտան, Թոմի խոսքով՝ բարձր ջերմություն է ունեցել, կորցրել է հոտի և համի զգացողությունը:

«Ամեն անգամ, երբ ես տեղաշարժվում էի, զգում էի՝ ինչ-որ բեկորներ իմ ներսում», – մեջբերում է Daily Mail-ը Հենքսի խոսքերը: Նա այս ժամանակահատվածում իր հոգնածությունը անվանել է «ոսկրաջարդ»:

Հիմա, դերասանի խոսքով, ինքը չգիտի՝ ինքն ու իր կինը ձեռք են բերել արդյոք իմունիտետ այդ հիվանդության հանդեպ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս