Մալաթիայի ոստիկանները սրճեփ սարքից կատարված գողության դեպք են բացահայտել
Հուլիսի 15-ին, ժամը 5.35-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Անդրանիկի փողոցից բերման ենթարկեցին Երևանի՝ երեք, և Գյումրիի մի բնակչի։
Ոստիկանությունում նրանք խոստովանեցին, որ բերման ենթարկվելուց մոտ 30 րոպե առաջ հափշտակել են Անդրանիկի փողոցի սրճեփ սարքերից մեկի մետաղադրամների պահոցը։
Գողոնը հայտնաբերվել է։
Նախապատրաստվում են նյութեր։