122-ամյա կինը բացահայտել է իր երկարակեցության գաղտնիքը
Ֆիլիպինյան Կաբանկալան քաղաքի բնակչուհին, որն ապրել է 122 տարի, բացահայտել է իր երկարակեցության գաղտնիքը: Այս մասին գրում է Atres Media-ն:
Ֆրանցիսկա Սուսանոն ծնվել է 1897 թվականի սեպտեմբերի 11-ին: Կինը 14 երեխա ունի, և ինքն ամբողջ կյանքն աշխատել է ֆերմայում:
Հենց թարմ բանջարեղենն է, որն ըստ Սուսանոյի, նրա երկարակեցության գաղտնիքն է: Սուսանոն նախընտրում է դդմիկ, սմբուկ, ինչպես նաև սիրում է մեղր:
Պատրաստեց Անի Գաբուզյանը