Բաժիններ՝

Քրոջը շան հարձակումից փրկած 6-ամյա տղային 90 կար են դրել

Ամերիկյան Վայոմինգ նահանգի 6-ամյա բնակիչը՝ Բրիջեր Ուոքերը, փրկել է քրոջը կատաղած շան հարձակումից: Ագրեսիվ կենդանին կծել է երեխային, ում հիվանդանոցում 90 կար են դրել: Տեղի ունեցած միջադեպի մասին Ինստագրամում գրել է տղայի մորաքույր Նիկի Ուոքերը:

Բրիջերը, տեսնելով, որ շունը շտապում է դեպի իր փոքր քույրը, կանգնել է շան և քրոջ միջև:

«Շունը մի քանի անգամ կծել է նրա դեմքը և գլուխը: Բրիջերը, միևնույն է, բռնել է քրոջ ձեռքը և փախել է շնից՝ ապահով տեղ գտնելու համար: Ավելի ուշ նա ասել է՝ «Եթե ինչ-որ մեկը պետք է մահանար, ուրեմն դա ես պետք է լինեի»»,- գրել է մորաքույրը:

Բրիջերին տեղափոխել են հիվանդանոց, որտեղ պլաստիկ վիրաբույժը 90 կար է տեղադրել:

Բրիջերի մորաքույրը նշել է, որ տղան արդեն տանն է, հրաշալի տրամադրություն ունի, կարողանում է ժպտալ, բայց դեռ ոչ շատ լայն:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս