Բաժիններ՝

Instagram-ը հայտարարել է առցանց-գնումների պարզեցման համար նոր գործառույթի գործակման մասին

Instagram հանրաճանաչ սոցիալական ցանցը մշակել է նոր գործառույթ, որն զգալիորեն պարզեցնում է Համացանցի միջոցով գնումներ կատարելու գործընթացը: Նոր ծառայությունն, ինչպես ասված է ընկերության մամուլի տեղեկագրում, որը հուլիսի 16-ին հրապարակվել է վերջինիս կայքում, ստացել է Instagram Shop անվանումը:

Այդ գործառույթի շնորհիվ օգտատերերը կկարողանան տեղեկանալ վերջին մոդելային միտումների մասին, ստանալ անհատական հանձնարարականներ այս կամ այն արտադրանքի ընտրության վերաբերյալ, ինչպես նաեւ ձեռք բերել դուր եկած ապրանքները: Instagram Shop-ում, ինչպես նշված է մամուլի տեղեկագրում, օրինակ՝ կներկայացվեն հայտնի բրենդների հագուստի վերջին հավաքածուների եւ աքսեսուարների կատալոգները:

Ներկայումս ծառայությունը գործում է ԱՄՆ-ի տարածքում: Մոտ ժամանակներս մշակողները պլանավորում են այն մատչելի դարձնել մյուս երկրների օգտատերերի համար: Նրանց համար, ովքեր գտնվում են Միացյալ Նահանգների տարածքում, սոցիալական ցանցում գոյություն ունի հատուկ նշան, որը ցույց է տալիս, թե ինչ ապրանքներ կարելի է ձեռք բերել անմիջականորեն Instagram-ում՝ դուրս չգալով հավելվածից: Արդեն այս տարվա վերջին պլանավորվում է խանութի նոր ներդիրը հավելել նավիգացիոն պանելում, որպեսզի օգտատերերը կարողանան գնումների անցնել ընդամենը մեկ քլիքի միջոցով, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս