Սենատը «Հյուսիսային հոսք-2»-ի դեմ պատժամիջոցները ներառել է ԱՄՆ-ի բյուջեի նախագծի մեջ
ԱՄՆ-ի սենատը «Հյուսիսային հոսք-2» գազատարի դեմ լրացուցիչ պատժամիջոցները ներառել է պաշտպանության բյուջեի նախագծի մեջ: Այդ մասին, հաղորդել է հանրապետական կոնգրեսական Սթիվ Վոմաքը:
«Ես հպարտ եմ լինել այն պատժամիջոցների համահեղինակը, որոնք ուղղված են դրա շինարարությունը դադարեցնելուն, եւ ծափահարում եմ սենատին այդ գերակայությունն ազգային պաշտպանության բյուջեի նախագծի մեջ ներառելու համար»,-գրել է նա Twitter-ում:
Վոմաքի խոսքով՝ Ռուսաստանի իշխանությունները ցանկանում են «Հյուսիսային հոսք-2»-ն օգտագործել որպես հարկադրանք, իսկ դրա նպատակն է՝ մեծացնել Լեհաստանի ու Ուկրաինայի կախվածությունը ռուսաստանյան գազից: Սենատը հանրապետականների եւ Ներկայացուցիչների պալատի հսկողության ներքո՝ դեմոկրատների հսկողության ներքո ներկայացնում են պաշտպանության բյուջեի իրենց տարբերակները: Այնուհետեւ դրանք հանրագումարի կբերի համաձայնեցման հանձնաժողովը, ինչից հետո վերջնական տարբերակը կքվեարկեն զույգ պալատները եւ այն կներկայացվի նախագահի ստորագրմանը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: