Բաժիններ՝

Իսպանիան կարող է ստեղծել «անվտանգության միջանցք» միջազգային զբոսաշրջիկների համար

Իսպանիայի էկոլոգիական բարեփոխումների նախարար Տերեսա Ռիբերան տեղեկացրել է, որ իշխանությունները դիտարկում են միջազգային զբոսաշրջիկներին «անվտանգության միջանցք» տրամադրելու հնարավորությունը: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Մենք մտածում ենք անվտանգության միջանցքի մասին: Այդ համակարգի շրջանակում մարդիկ կկարողանան գալ մեզ մոտ այն տարածքներից, որտեղ վերջին մեկ-երկու շաբաթվա ընթացքում վարակվածության մակարդակը ցածր է եղել»,- ասել է նա:

Ավելի վաղ տրանսպորտի նախարար Խոսե Լուիս Աբալոսը հայտնել էր, որ Իսպանիան կարող է սկսել ընդունել միջազգային զբոսաշրջիկների հունիսի վերջից, երբ իրենք՝ իսպանացիները կկարողանան ազատ տեղաշարժվել երկրով մեկ:

Ներկայում Իսպանիայում խիստ կանոններ են գրոծում օտարերկրացիների մուտքի համար: Կարող են գալ միայն նրանք, ովքեր ունեն ֆորս-մաժորային իրավիճակ, ինչպես նաև դիվանագետները, սահմանային շրջաններում աշխատողները: Գործում է երկշաբաթյա պարտադիր կարանտին երկիր եկողների համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս