«Անվտանգային համակարգում ՌԴ-ն համարվում է մեր թիվ մեկ գործընկերը». Գոռ Գևորգյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գոռ Գևորգյանի խոսքով՝ ի զարմանս շատերի՝ Հայաստանին հաջողվել է առնվազն վերջին մեկ տարվա ընթացքում ամրապնդել ոչ միայն իր դիրքերն արտաքին քաղաքական, այլև  միջազգային հարթակներում:

«Պետք է արձանագրենք, որ ՀՀ արտաքին քաղաքականության երեք հիմնաբևեռ են դարձել արտաքին քաղաքականության ինքնիշխանությունը, համահայկականությունը և համագործակցությունը: Համաճարակի մարտահրավերի պայմաններում մենք բախվել ենք երկու իրավիճակի: Նախ՝ փակուղի են մտել  համագործակցական ֆիզիկական շփման արդյունքում, բայց մյուս կողմից էլ՝ հասկանում ենք, որ համավարակը հնարավոր չէ հաղթահարել առանց լայնամասշտաբ համագործակցության: Այս ամենի արդյունքում Հայաստանին իր լայնախոհ ու արժանապատիվ արտաքին քաղաքականության արդյունքում մեծ հնարավորություն է տրվել զարգացնել այդ համագործակցությունը, որի կենտրոնում առաջին հերթին դրված է մեր անվտանգային համակարգի կարևորագույն խնդիրը»,- խորհրդարանում ունեցած ելույթի ընթացքում նշեց պատգամավորը:

Ըստ պատգամավորի՝ վերջին մեկ տարվա ընթացում Հայաստանին հաջողվել է ցույց տալ, որ ինտեգրման տարածաշրջանային գործընթացները ևս Հայաստանի արտաքին քաղաքականության համար չափազանց կարևոր գործոն են:

Պատգամավորի դիտարկմամբ՝ 2019 թվականին Հայաստանը կարողացել է նաև ԵԱՏՄ նախագահության շրջանակներում հաջողությամբ կատարել իր լիազորությունները:

«Զարգացող և զարգացած երկրների համար կան առաջնահերթություններ, մեր առաջնահերթությունը նաև բխում է անվտանգային համակարգի ամրապնդմամբ, այս առումով չեմ զլանա ևս մեկ անգամ կրկնել, որ անվտանգային համակարգում ՌԴ-ն համարվում է մեր թիվ մեկ գործընկերը»,- ընդգծեց նա:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս