Բաժիններ՝

Դդմիկով նրբաբլիթներ՝ թթվասերային միջուկով

Բաղադրիչներ

1. Դդմիկ – 1 հատ
2. Ալյուր – 2/3 բաժակ
3. Կաթ – 1 բաժակ
4. Ձու – 1 հատ
5. Աղ – 1/2 թ/գ
6. Սև պղպեղ
7. Բուսայուղ

Միջուկի համար՝
1. Թթվասեր – 2 ճ/գ
2. Մայոնեզ – 2 ճ/գ
3. Սխտոր – 3 պճեղ
4. Թարմ սամիթ

Պատրաստման եղանակը

Կարդացեք նաև

1. Դդմիկն անցկացնել քերիչով: Ավելացնել ձու, աղ, պղպեղ և խառնել: Լցնել կաթը և աստիճանաբար ավելացնել ալյուրը:

2. Նրբաբլիթները երկու կողմից տապակել տաք տապակի մեջ:

3. Միջուկի համար խառնել բոլոր բաղադրիչները, տարածել նրբաբլիթների վրա և փաթաթել:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս