Բաժիններ՝

Պրեմիերա. Անդրե Սիմոնյանն ու Սևակ Ամրոյանը ներկայացրել են «Իմ խաղաղ երեկոն է հիմա» երգի հոլովակը

The Beautified Project ալտերնատիվ ռոք խմբի հիմնադիր, պրոդյուսեր Անդրե Սիմոնյանը և երգիչ Սևակ Ամրոյանը երաժշտասերների դատին են հանձնել Վահան Տերյանի «Իմ խաղաղ երեկոն է հիմա» բանաստեղծությամբ գրված համանուն երգը և երգի տեսահոլովակը:

Հոլովակը հասանելի է համացանցում:

Մեզ հետ զրույցում Անդրե Սիմոնյանը պատմել էր, որ ավելի քան տասը տարի Սևակի հետ մտերիմ ընկերներ են: «Երբ փողոցով քայլում ենք, հաճախ զարմացած են նայում մեզ, որովհետև գիտեն, որ երաժշտական տարբեր ոլորտներից ենք: Մենք միշտ մտածել ենք միասին որևէ երգ կատարել, բայց ժամանակ և առիթ չէր ընձեռվում: Վերջերս խոսում էինք շատերին հայտնի «Տարիներ-տարիներ» ստեղծագործության մասին, որի իրական վերնագիրն է «Իմ խաղաղ երեկոն է հիմա»: Երկուսս էլ Վահան Տերյանի բանաստեղծությունները շատ ենք սիրում, մեղեդին էլ շատ գեղեցիկ է»,-ընդգծել էր երաժիշտը:

Երգի գործիքավորումն իրականացրել են ակուստիկ կիթառներով: Համագործակցել են Adana Project-ի կիթառահար Պատրիկ Ավետիսյանի հետ, հնչյունային պրոդյուսերը Սերգեյ Գասպարյանն է, տեսահոլովակի ռեժիսորը՝ Մարիամ Գևորգյանը:

Երգը, «Տարիներ-տարիներ» վերտառությամբ, նախկինում կատարել է Արամ Ասատրյանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս