Նարեկ Սամսոնյանի գործով դատական նիստը տեղի չի ունեցել

Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ, «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանի՝ սուտ մատնություն կատարելու մասին գործով այսօրվա նշանակված դատական նիստը տեղի չի ունեցել:

168.am-ի հետ զրույցում  ասաց Նարեկ Սամսոնյանը՝ նշելով, որ ինքն իր ներկայացուցչի հետ դատական նիստը հետաձգելու միջնորդություն է ներկայացրել դատավոր Արտուշ Գաբրիելյանին: Միջնորդության հիմնավորումների մասին Ն. Սամսոնյանը չմանրամասնեց:

Հիշեցնենք, որ մեղադրական եզրակացության համաձայն՝ Նարեկ Սամսոնյանին մեղադրանք է առաջադրվել,  որ նա գիտակցելով տրվող հաղորդմամբ իր տրամադրած տեղեկատվության կեղծ լինելը՝ կատարել է ենթադրյալ հանցագործության մասին սուտ մատնություն։

Տարեսկզբին Նարեկ Սամսոնյանը  Ֆեյսբուքում գրառում էր կատարել,  ըստ որի՝  վարչապետ  Նիկոլ Փաշինյանը երևանյան ռեստորաններից մեկից հաճախակի 1կգ-ը 3.000 դոլարով «երեխու համար իկռա ա առնում»:

Դրանից հետո Ն. Սամսոնյանը հրավիրվեց ՀՔԾ, և նրան մեղադրանք առաջադրվեց ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասով՝ ենթադրյալ հանցագործության մասին սուտ մատնություն կատարելու հատկանիշներով: Սամսոնյանի խոսքով՝ իր դեմ քրեական գործ հարուցելու պատճառը եղել է իր հրապարակած նյութի աղբյուրը չբացահայտելը:

Տեսանյութեր

Լրահոս