«Երևանյան ռեստորաններից մեկից հաճախակի 1 կիլոգրամը 3 հազար դոլարով մեր «սուրբ» Նիկոլը երեխու համար իկռա ա առնում». Նարեկ Սամսոնյան
«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«3000$ 1կգ սև իկռա առնող Վարչապետը
Անհամաչափ փաստերից խոսացիք չդիմացա… Ուրեմն սա մեր առաջին ձեռից, խիստ հավաստի աղբյուրի փոխանցած լուրն ա, որը էսօր չէ, որ պետք ա հրապարակեի, բայց դե Նիկոլը անհամաչափություն էր ուզում: Ուրեմն «գրիչի գնից ապշած» Վարչապետի միջնեկ աղջիկը, հոր` վարչապետ դառնալուց հետո շատ շատ ա հավանել սև իկռան: Ու դե քանի որ մեր Վարչապետն էլ ալամ աշխարհի գերագույն գլխավոր խմբագիրն ա, երեխու խաթրը չի կարողանում կոտրել ու տենց երևանյան ռեստորաններից մեկից (ռեստորանի անունը հատուկ չեմ տալիս դեռ) հաճախակի 1 կիլոգրամը 3 հազար դոլարով մեր «սուրբ» Նիկոլը երեխու համար իկռա ա առնում: Տենց 2019-ի դեկտեմբերի սկզբին հերթական 3.000 դոլարանոց ուտելիքն են առնում ու ամսվա վերջում երեխեն էդ մի կիլոյի գլուխը կերած ա լինում: Ախռանայի տղերքը գնում են էդ ռեստորան ու նորից նույն չափ սև իկռա են ուզում, բայց ասում են «էս անգամ փոխանցումով առնենք էլի», ռեստորանի ադմինիստրացիան ասում ա, որ փոխանցումով առնելու դեպքում 3 հազարի փոխարեն 5 հազար դոլար կլինի կիլոգրամը: Ու էս մեր «սրբության սրբոց» վարչապետն իմանում ու ջղայինանում ա և որոշում ա տվյալ ռեստորանին հարկայինով պատժել հենց տեղում:
Էս ա սրա իրական դեմքը ու հիմա ինքը վիդիծի լի ապշել ա սաֆարյանստյոպիկի օդում կրակած թվից: Էս ա «մեր ժամանակների հերոսը»: Նա մարդ ա, որի երեխեն կիլոն 3000 դոլարի սև իկռայա ուտում ամիսը 2 կիլոյի չափ ու ինքն «ապշում» ա 500 $-ից»: