Բաժիններ՝

Նպաստ ստացող ընտանիքներին նպաստի 50 %-ի չափով օգնություն կտրվի

Կառավարությունը ապրիլի 16-ի նիստում  հաստատեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքները չեզոքացնելու 13-րդ  միջոցառման փաթեթը: Այս փաթեթով աջակցություն կտրամադրվի 2020 թվականի ապրիլ ամսվա դրությամբ ընտանեկան և սոցիալական նպաստ ունեցող ընտանիքներին՝ ստացած նպաստի չափի 50 տոկոսի չափով, որից 70 տոկոսը ընտանիքին կտրամադրվի ապրիլ ամսվա նպաստի հետ միասին, իսկ 30-ը տոկոսը կփոխանցվի՝ որպես բաժանորդի սպառած էլեկտրաէներգիայի վճար:

Այս միջոցառման շահառու է շուրջ 85 հազար ընտանիք, որոնց հատկացված լրացուցիչ աջակցությունը կկազմի 1.2 միլիարդ դրամ:

Գործադիրի ղեկավար Նիկոլ Փաշինյանը նախագծի վերաբերյալ պարզաբանեց, որ այս փաթեթով  աջակցություն են տրամադրում, փաստորեն, նաև նպաստառու ընտանիքներին՝ ստացած նպաստի 50 տոկոսի չափով:

«Այսպիսով, օրավարձով աշխատողների 90 և ավելի տոկոսին, եթե ոչ՝ 100 տոկոսին, օգնության ենք հասցնում այս ծրագրով, գումարած՝ մեր միջոցառումների 9-րդ, 7-րդ, 11-րդ և 12-րդ միջոցառումների ծրագրերով: Օրավարձով աշխատողներին, որոնք որևէ տեղ հաշվառված չեն։ Մենք նրանց գտնում ենք անուղղակի՝ երեխաների, բաժանորդ լինելու հանգամանքով, երեխա սպասելու բերումով, և այլն»,- ասաց վարչապետը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս