Հանրային խորհրդի թեկնածուի հարցը վարչապետը «Իմ քայլում» չի քննարկել

Հանրային խորհրդի նորանշանակ նախագահի պաշտոնում Ստյոպա Սաֆարյանի թեկնածությունն առաջադրելու վերաբերյալ «Իմ քայլը» խմբակցությունում չի քննարկվել։ Այս մասին ասաց խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ պատասխանելով 168.am-ի հարցին, թե արդյո՞ք կուսակցության ներսում Հանրային խորհրդի նախագահի թեկնածուների հարց քննարկվել է, և արդյո՞ք կարծիքներ հնչել են։

Ինչ վերաբերում է Ստյոպա Սաֆարյանի թեկնածությանը, Լիլիթ Մակունցն ընդգծեց, որ դրական վերաբերմունք ունի, քանի որ կարևորում է վերջինիս կատարած աշխատանքը «քաղաքացիական հասարակության կայացման գործում և առհասարակ նրա ծավալած գործունեությունը»։

Ինչ վերաբերում է Հանրային խորհրդի նախկին նախագահ Վազգեն Մանուկյանի մասին հնչած կարծիքներին ու քննադատություններին, հատկապես իշխանական պատգամավորների կողմից, որ նա՝ լինելով ՀԽ նախագահ, քաղաքական հայտարարություններ է հնչեցրել, Լիլիթ Մակունցն ասաց, որ երբևէ չի լսել, որ պաշտոնատար անձի կողմից նման քննադատություն հնչի։

«Հանրային խորհրդի գործունեությունը պայմանավորված չէ անձերի քաղաքական հայտարարություններ անել-չանելով, այլ պայմանավորված էր նրանով, թե ինչով է զբաղված Հանրային խորհուրդը։ Սա այն հարցն է, որը հնչել է մեր քաղաքական թիմի ներսում»,- շեշտեց Լիլիթ Մակունցը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս