Բաժիններ՝

Օբաման ղեկավար պաշտոններ զբաղեցնող տարեց տղամարդկանց մեղադրել է քաղաքական խնդիրներ ստեղծելու մեջ

ԱՄՆ-ի նախկին նախագահ Բարաք Օբաման ղեկավար պաշտոններ զբաղեցնող տարեց տղամարդկանց մեղադրել է քաղաքական խնդիրներ ստեղծելու մեջ: Այդ մասին հայտնել է BBC News-ը:

Միացյալ Նահանգների նախորդ ղեկավարը պատմել է այն բացասական արդյունքների մասին, որոնք առաջանում են քաղաքական գործիչների առաջացած տարիքի պատճառով:

«Եթե դուք նայեք աշխարհին եւ դիտարկեք խնդիրները, ապա կտեսնեք, որ դրանք, որպես կանոն, ծեր մարդկանց, որպես կանոն, տղամարդկանց (ղեկավարման արդյունքն է), որոնք չեն զիջում ճանապարհը»,-հայտարարել է Օբաման: Նաեւ, նրա կարծիքով, եթե կանայք ղեկավարեին աշխարհի բոլոր երկրները, ապա մարդիկ կնկատեին կենսամակարդակի եւ ընդհանրապես բոլոր արդյունքների ընդհանուր բարելավում: Դրա հետ մեկտեղ Օբաման ընդգծել է, որ կանայք տղամարդկանցից «միանշանակավելի լավն են», թեեւ նրանք էլ իդեալական չեն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս